«Լուրջ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագիր կնքելու համար». Ալիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար լուրջ խոչընդոտներ գրեթե չկան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

Նրա խոսքով, մոտ ապագայում կարող է խաղաղ պայմանագիր կնքվել։ «Այժմ, երբ Հայաստանն արդեն ճանաչել է մեր տարածքային ամբողջականությունը, գործնականում լուրջ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի համար»,- ասել է նա Լաչինի շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

 

Ալիևը հավելել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը տեղի կունենա, եթե Երևանը «կրկին չփոխի իր դիրքորոշումը»։

 

Հավելենք, որ Հայաստանի արտգործնախարարությունը հերքել է այն տեղեկությունը, թե Քիշնեւում նախատեսվում է Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրում։ Հայկական կողմը պատրաստ կլինի ստորագրել փաստաթուղթը, երբ հստակեցվեն բոլոր հիմնարար հարցերը։

Քաղաքականություն

Պատահարներ