ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ բարձր ղեկավարությունը Սարդարապատի հուշահամալիրում է

ՀՀ բարձր ղեկավարությունը Սարդարապատի հուշահամալիրում է: 

 

Հիշեցնենք՝ Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը):

Անկախ Հայաստանի առաջին վարչապետը դարձավ Հովհաննես Քաջազնունին։ Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը` կարմիր, կապույտ, նարնջագույն: Անկախության տարեդարձի օրը` 1919-ի մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ եւ Միացյալ Հանրապետություն:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ