ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խառնաշփոթ՝ ընտրատեղամասի մոտ. Էրդողանը կրկին խաղալիքներ ու փող է բաժանում

Թուրքիայի ընտրատեղամասում, որտեղ քվեարկել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հսկայական խառնաշփոթ է առաջացել։ Մարդիկ ցանկանում են հասնել Թուրքիայի առաջնորդին, որպեսզի աջակցեն նրան։ 

 

Նշվում է, որ ինչպես առաջին փուլում, այնպես էլ հիմա Էրդողանը երեխաներին խաղալիքներ և փող է բաժանում։

 

Հիշեցնենք՝ այսօր Թուրքիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Պայքարի մեջ են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն:

 

Քաղաքականություն

Պատահարներ