ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ռուսները մահանում են. երբեք այդքան հաջող գումար չենք ծախսել». ինչպես են ՌԴ-ում մեկնաբանում ԱՄՆ սենատորի խոսքերը

ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ռուսները մահանում են։ Մենք երբեք այդքան հաջող գումար չենք ծախսել»։ 

 

Ինչպես են դրան արձագանքել Ռուսաստանում:

 

Ռուսաստանի աննտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև. «Հին հիմար սենատոր Լինդսի Գրեհեմն ասել է, որ ԱՄՆ-ը երբեք այդքան հաջող չի ծախսել փողերը, որքան ռուսների սպանության վրա ։ Իզուր է նա այդպես։ Նրա սիրելի Ամերիկայում պարբերաբար սպանվում են ոչ միայն սովորական մարդիկ, այլև կեղտոտ փողեր են ծախսում սենատորների սպանության վրա»։

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով. «Դժվար է պատկերացնել ավելի մեծ խայտառակություն երկրի համար, քան ունենալ այդպիսի սենատորներ»:

 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա. «Սենատոր Գրեհեմը համեմատելու բան ունի։ Նրանց ներդրումներից մեկը հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմին և Հոլոքոստին: Այժմ միլիարդավոր ամերիկյան դոլարներ են լցվում նեոնացիստական Կիևի ռեժիմի անհագ կոկորդի մեջ։ Այս կապակցությամբ կուզենայի հիշեցնել սենատորներին և ամերիկյան բոլոր շահառուներին, թե ինչով ավարտվեց նախորդ արկածախնդրությունը»։

 

Ուկրաինայում Լինդսի Գրեմի հայտարարությունը դեռ չեն մեկնաբանել։ Նշվում է, որ ձայնագրությունը տարածել է The Sun-ը, և մինչև վերջ պարզ չէ ՝ հոլովակը մոնտաժված է, թե ամերիկացի սենատորը հենց դա ի նկատի ուներ:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ