Իմ որոշումն է, ես չեմ օգտվում ՊՊԾ-ից. Աշոտ Փաշինյան

ՀՀ վարչապետի որդին` Աշոտ Փաշինյանը, չի օգտվում Պետական պահպանության ծառայությունից։ Այս մասին Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Մարտիրոսյանի գործով նիստի ժամանակ Աշոտ Փաշինյանը։

 

«Պետական պահպանության ծառայությունից ես չեմ օգտվում, միևնույն ժամանակ ՊՊԾ ինքն է որոշում, ըստ իր օպերատիվ իրավիճակի կամ ըստ իր նպատակահարմարության, թե ում հանդեպ իրականացնի հսկողություն»,–ասել է նա։

 

Աշոտ Փաշինյանն ասել է, որ այն ծառայությունը, որ իրականացնում է ՊՊԾ-ն սահմանված է օրենքով և որևիցե առնչություն չունի իր անձի շուրջ որպես քաղաքացի։

 

«Այսինքն` եթե ՊՊԾ–ն ինչ-որ իրավիճակում համարում է, որ ես պետական պահպանության տեսանկյունից հետաքրքիր անձ եմ և հարկ են համարում ինչ-որ ձևի իմ անվտանգությունը պահպանել, դա իրենց որոշումն է։ Ես չեմ օգտվում ՊՊԾ-ից»,–նշել է վարչապետի որդին։

 

 

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Փաշինյանի որդու գործով կալանավորված Գայանե Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը։

Քաղաքականություն