Ի՞նչ է նշանակում՝ մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու

«Ի՞նչ է նշանակում մանդատ ստացե՞լ են, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ իրենք մանդատ ստացել են հայ ժողովրդից՝ Արցախը պաշտպանելու և պահպանելու», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

 

«Դա գրված է ՀՀ Սահմանադրության մեջ, դա գրված է ՔՊ կուսակցության կանոնադրության, ծրագրի մեջ, հետևաբար, նրանք իրենց վրա են վերցրել այդ պարտավորությունը։ Հիմա ի՞նչ է նշանակում՝ մենք մանդատ չենք ստացել, իսկ մանդատ ստացե՞լ են, որ Արցախը ճանաչեն Ադրբեջանի կազմում»,- գրել է Բաբայանը։

 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Ինչպես բազմիցս ՀՀ վարչապետն է նշել, մենք ԼՂ ժողովրդից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու համար, ըստ այդմ՝ մենք իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն էլ չենք ներկայացրել և չենք էլ փորձում այդպիսի բան անել։

Քաղաքականություն

Պատահարներ