Իրեն վստահված դիրքը լքեց դժվար մարտահրավերներով լի պահին․ Միրզոյան

«ԱԳ նախկին նախարարներից՝ բավական սերտ կապի մեջ եմ Զոհրաբ Մնացականյանի հետ». ասել  է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ 2022թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ։

 

«Նրան նախորդող նախարարների մի մասը պարբերաբար հոդվածներ է գրում, նրանց մոտեցումներին, այսպես, թե այնպես, մամուլից ծանոթանում եմ։ Ցավոք սրտի, հնչեցված դիրքորոշումներն իրականության ադեկվատ ընկալումից ու ադեկվատ լուծումներ առաջարկելուց հեռու եմ համարում, ու, հետևաբար, խոսակցության շատ տեղ չկա։ Մեկ ուրիշի դեպքում կարող եմ հիշել, որ իրեն վստահված դիրքը մի քանի ընկերոջ հետ լքեց դժվար մարտահրավերներով լի պահին։ Չեմ հասկանում՝ ինչ կա նրա հետ քննարկելու։ Մեկ ուրիշի դեպքում՝ գուցե մոտիվացիան։ Շահերի, հնարավոր լուծումների պատկերացումներ չունեմ»,- նշել է նա։

 

Ըստ Միրզոյանի`  կապի մեջ են ոչ միայն նախկին նախարարների, այլև՝ փորձագետների հետ.

 

«Փորձագետներ կան, ում հետ նույն շահն ենք հետապնդում՝ Հայաստանի շահը։ Քիչ, թե շատ մոտ պատկերացումներ կան, և կարող ենք խոսակցություն ծավալել, համաձայնել, չհամաձայնել, խոսակցությունից օգտակար նյութ քաղել երկրի համար․ նման մարդկանց հետ խոսակցություն ծավալվում է»։

Քաղաքականություն

Պատահարներ