Փաշինյանը աշխատանքային եռօրյա այցով կմեկնի Սոչի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին աշխատանքային եռօրյա այցով կմեկնի Սոչի, հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ Փաշինյանը մեկնում է Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ 

 

Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Մոսկվա տեղի էր ունեցել մայիսի 25-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, որից հետո տեղի էր ունեցել Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպում։ Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել էին տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցեր։ 

Քաղաքականություն