ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ունենք մտահոգություններ, որ փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել. Միրզոյան

Վերջին երեք տարիներին՝ 2021 թվականի մայիսի 21-ից սկսած, ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ ներխուժել են ՀՀ տարածք և նույնիսկ այն դեպքում, երբ լայնամասշտաբ հարձակման դեպք  չկա, Տեղ գյուղի մոտ էլի տեսանք, որ թյուրըմբռնում կա: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում 2022-ի բյուջեի քննարկումների ժամանակ նշել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց, որ Հայաստանը ճանաչել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, բայց թիվ չի հնչեցրել և սահմանազատման գործընթացը մինչև հիմա ընթանում է:

 

Նշելով, որ ՀՀ-ն Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների մեջ է և անցնելով Տեղ գյուղի մոտ արձանագրված միջադեպին՝ Արարատ Միրզոյանն ասաց. 

 

«Ավելին, այս դեպքում թյուրըմբռնումը բավական չեզոք բառ է և վատ մտադրությունների բացակայության կանխավարկած է ենթադրում, բայց մենք ունենք մտահոգություններ, որ նաև հենց կանխամտածված կերպով փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել՝ մի դեպքում փոքր, մեկ այլ դեպքում մեծ և մենք ենք շահագրգռված, որ այդ սահմանագիծն որքան հնարավոր է հստակ և որքան հնարավոր է շուտ ֆիքսվի»:

Քաղաքականություն

Պատահարներ