Անահիտ Ավանեսյանը պատմել է, թե ինչ հարաբերությունների մեջ է Արսեն Թորոսյանի հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարաբերությունները գնահատում է շատ լավ, գործընկերային։

 

Այս մասին նա այսօր ասաց Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ հարաբերությունների մեջ է նախարարը առողջապահության նախկին նախարարի հետ, քանի որ վերջինս պարբերաբար քննադատության է ենթարկում թե՛ նախարարին, թե՛ առողջապահության ոլորտի աշխատանքը։

 

«Ես բոլոր տեսակի քննադատություններին շատ լավ եմ վերաբերվում, այդ թվում՝ Արսեն Թորոսյանի, ինչո՞ւ ոչ»,- ասել է նա։

 

Նախարարը նաև անդրադարձավ այն հարցին, թե կորոնավիրուսային հիվանդության հետ կապված չարաշահումների գործով ինքը և՞ս մասնակցելու է հարցաքննության, ինչպես Թորոսյանը․ «Հարցաքննությունը հարցազրույց չէ, որ ես որոշեմ գնա՞լ, թե՞ չէ, երբ անհրաժեշտություն կտեսնեն, որ ես նույնպես պետք է քննությանը մասնակցեմ, կմոտենամ։ Ես մեծապես եղել եմ թափանցիկ գործունեությամբ, թե ինչպես ենք իրականացրել քովիդի ընթացքում ծախսերը և այլ հարցեր»։

Քաղաքականություն