ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինտերն» ու «Մանչեսթեր Սիթին» արդեն Ստամբուլում են. այնտեղ է նաև Մխիթարյանը

Իտալական «Ինտերն» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի եզրափակչին մասնակցելու համար ժամանել են Ստամբուլ:

 

«Ինտերի» կազմում Ստամբուլ է մեկնել նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն ապաքինվել է վնասվածքից և վերսկսել մարզումներն ընդհանուր խմբում: 34-ամյա կիսապաշտպանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը դուրս է եկել գլխավոր եվրագավաթի եզրափակիչ:

 

«Մանչեսթեր Սիթի» – «Ինտեր» եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան Օլիմպիական ստադիոնում:

Քաղաքականություն

Պատահարներ