Ուկրաինական հակահարձակումը սկսվել է․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական բանակը անցել է երկար սպասված հակահարձակման։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Վերջին մի քանի օրերի ընթացքում Ուկրաինայի իշխանությունները հասկացրել են, որ դեռ վաղ է խոսել լայնամասշտաբ հակահարձակման մեկնարկի մասին՝ միայն ճակատի առանձին հատվածներում հարձակման մասին: 

Պուտինը լրագրողներին ասել է. «Առաջին հերթին մենք կարող ենք միանշանակ հայտարարել, որ այս հարձակումը սկսվել է, և դրա մասին վկայում են ուկրաինական բանակի ռազմավարական ռեզերվների կիրառումը, առաջադրանքները: Դա միանշանակ ակնհայտ է»: 

Նախօրեին հակահարձակողական գործողությունների մեկնարկի մասին գրել էին նաև արևմտյան լրատվամիջոցները, իսկ ՌԴ ՊՆ-ն պնդում էր, որ բոլոր հարձակումները հետ են մղվել։

Քաղաքականություն