Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկում վաստակել է 15,033 միավոր և գրավել առաջին տեղը

Հայաստանի մարմնամարզության թիմի առաջատար Արթուր Դավթյանը հերթական ոսկե մեդալն է նվաճել միջազգային մրցաշարում:

 

Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության World Challenge Cup-ի մրցումների հերթական օրը հենացատկում մեր մարզիկը երկու փորձի արդյունքում վաստակել է 15,033 միավոր և գրավել առաջին տեղը:

 

Այսօր հանդես կգան նաև մեր մյուս երկու մարզիկները` Արթուր Ավետիսյանը և Արթուր Թովմասյանը, որոնք մտել են օղակներով վարժության եզրափակիչ:

 

Հիշեցնենք՝ նժույգ թափեր վաժությունում երեկ  Արթուր Դավթյանը վաստակել էր արծաթե մեդալ՝ դառնալով վարժության փոխչեմպիոնը:

ՀՀ մարմնամարզության ֆեդերացիան հրապարակել է Դավթյանի կատարման տեսանյութը, այն հրապարակում ենք ստորև: 

Քաղաքականություն

Պատահարներ