«Սուտասաններ․․․»․ Մբապեն մեկնաբանել է «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն թվիթերյան իր միկրոբլոկում առաջին անգամ մեկնաբանել է «Ռեալ» իր հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունը։

 

«Սուտասաններ… Հիմա ես ավելի վստահ եմ նախկինում ասածիս վրա: Արդեն ասել եմ, որ հաջորդ մրցաշրջանում խաղալու եմ ՊՍԺ-ում։ Ես երջանիկ եմ այստեղ»,- գրել է Մբապեն՝ վերահրապարակելով Le Parisien-ի գրառումը, որում հոդվածագիրը հայտնում է ֆուտբոլիստի՝ ամռանը «Ռեալ» տեղափոխվելու ցանկության մասին։

 

Նշենք, որ ավելի վաղ Le Parisien-ը հայտնել էր նաև, որ ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Մբապեին, իսկ Մադրիդի «Ռեալը» դեմ չէ այս ամառ իրականացնել նրա տրանսֆերը։

 

Հիշեցնենք՝ Կիլիան Մբապեի պայմանագիրը փարիզցիների հետ կավարտվի 2024 թվականին։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ