ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պեկինում երկրպագուն ներխուժել է մարզադաշտ՝ խաղի ժամանակ Մեսսիին գրկելու համար

Հունիսի 15-ին Պեկինում Արգենտինա-Ավստրալիա ընկերական հանդիպման ժամանակ չինացի երիտասարդ երկրպագուն վազել է խաղադաշտ: 

Երիտասարդը գրկել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին, իսկ երբ անվտանգության աշխատակիցները փորձել են հեռացնել նրան խաղադաշտից, նա սկսել է վազել Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի ուղղությամբ, ում հետ նրանք ձեռքի ծափով ողջունել են միմյանց։ Մի քանի րոպե մարզադաշտի աշխատակիցները չեն կարողացել հասնել երկրպագուին և հեռացնել նրան խաղադաշտից։ 

Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով։ Մեսսին իր կարիերայի ամենաարագ գոլը խփեց՝ վերջին խաղում գրավելով մրցակցի դարպասն արդեն 80-րդ վայրկյանին։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ