Հայաստանի թիմը դարձել է Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոն

Շախմատիստներ Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը Լեհաստանի Կրակով քաղաքում Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոն են դարձել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

 

Անհատական հաշվարկում Էլինա Դանիելյանը գրավել է առաջին տեղը, իսկ Շանթ Սարգսյանը ՝ երկրորդ: Արդյունքում Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

 

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Նիդեռլանդների և Ադրբեջանի թիմերը:

 

Կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ ՖԻԴԵ-ի ամենաբարձր միջին վարկանիշ ունեցող 8 հավաքականներ։

 

Կրակովում շախմատային տախտակների առաջ են նստել Հայաստանի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Գերմանիայի, Ադրբեջանի և Նիդեռլանդների ներկայացուցիչները:

 

Յուրաքանչյուր թիմում ներկայացված է երկու շախմատիստ` 1 տղամարդ և 1 կին։ Նրանց վարկանիշը պետք է լինի առնվազն 2650 և 2350 համապատասխանաբար:

 

Նշենք, որ կայծակնային շախմատի Եվրոպայի զույգ առաջնությունը մեկնարկել է հունիսի 19-ին: Մրցաշարն անցկացվում է Եվրոպական խաղերի շրջանակում:

Քաղաքականություն

Պատահարներ