Հայտնի է, թե որ ակումբն է Երևանի «Ուրարտուի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի առաջին փուլում

Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի առաջին փուլում կմրցի բոսնիական «Զրինսկի» ակումբի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

 

Երկու թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 11 -ին կամ 12-ին, պատասխան հանդիպումը ՝ հուլիսի 18-ին կամ 19-ին:

Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը տեղի է ունեցել հունիսի 20-ին շվեյցարական Նիոն քաղաքում։

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից էլ հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել նաև ՈւԵՖԱ–ի կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

 

«Փյունիկի» մրցակիցը կլինի էստոնական «Նարվան», «Արարատ-Արմենիան» կխաղա ալբանական «Էգնատիայի դեմ», իսկ «Ալաշկերտը» կփորձի հաղթահարել չեռնոգորական «Արսենալ Տիվատի» արգելքը:

 

Թիմերի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 13-ին Երևանում, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 20-ին:

Քաղաքականություն

Պատահարներ