Ռոնալդուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հունիսի 20-ին մասնակցեց Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Իսլանդիայի հավաքականի հետ հանդիպմանը (1-0)։ Այս մասին  հայտնում է ArmSport.am-ը:

 

Իսլանդացիների հետ խաղում Ռոնալդուն պորտուգալացիների մեկնարկային կազմում էր։ Հարձակվողի համար այս խաղը 200-րդն էր ազգային հավաքականի համար, ինչը համաշխարհային ռեկորդ է։

 

Դրա շնորհիվ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Հանդիպումից առաջ նրան տրվել է վկայական՝ որպես աշխարհում առաջին ֆուտբոլիստ, որը 200 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ