ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ֆուտբոլ՝ «լողավազան» դարձած խաղադաշտում․ Շոտլանդիա

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Շոտլանդիա-Վրաստան հանդիպումը դադարեցվել է խաղադաշտում «ջրհեղեղի» պատճառով։ Խաղը վերածվել է ջրագնդակի (ջրային պոլո՝ թիմային սպորտաձև գնդակով)։

 

Երեկ՝ հունիսի 20-ին, Շոտլանդիայի Գլազգո քաղաքում այնքան ուժեղ անձրև է տեղացել, որ հանդիպման արդեն 10-րդ րոպեին գլխավոր մրցավարը որոշել է թիմերին տանել տրիբունա։ 

 

Խաղադաշտը վերածվել է լողավազանի և չի համապատասխանել պահանջվող չափանիշներին, իսկ խաղացողները անընդհատ սայթաքել ու կորցրել են գնդակը:

 

Նշվում է, որ մարզադաշտում աշխատել են մասնագետներ, ովքեր փորձել են չորացնել խաղադաշտը, որպեսզի փորձեն վերսկսել ֆուտբոլային հանդիպումը։

 

Քաղաքականություն

Պատահարներ