Սաուդյան Արաբիան հետաքրքրվում է Հենրիխ Մխիթարյանո՞վ․ Calciomercato

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Սաուդյան Արաբիայի ակումբների ուշադրության կենտրոնում։ Այս մասին գրում է իտալական Calciomercato կայքը։
 

Նվում է, որ արաբական երկրի ակումբները մտադիր են հնարավորինս շատ փորձառու խաղացողներ հրավիրել իրենց առաջնություն։ միևնույն ժամանակ, չի նշվում, թե կոնկրետ որ ակումբն է հետաքրքրված հայ ֆուտբոլիստով։ 

 

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային ակումբները հետաքրքրված են նաև «Ինտերի» ֆուտբոլիստ Մարսելո Բրոզովիչով։

 

Հիշեցնենք՝ հայ ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով «Ինտերին» է միացել 2022-ի ամռանը՝ մեկ տարով։

Քաղաքականություն

Պատահարներ