Մեսսին գնահատել է իր ներկայիս մարզավիճակը

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին գնահատել է իր ներկայիս մարզավիճակը:

 

«Իհարկե, ես արդեն 36 տարեկան եմ, ես այլևս այնպիսին չեմ, ինչպիսին «Բարսելոնայում» էի մի քանի տարի առաջ։

 

Փարիզում առաջին տարին ինձ համար շատ դժվար էր տարբեր պատճառներով։ Բայց նախորդ մրցաշրջանում ես ինձ շատ ավելի լավ էի զգում, ավելի հանգիստ:

 

Աշխարհի առաջնությունը կարևոր դեր խաղաց։ Այն, որ այն անցկացվում էր մրցաշրջանի կեսին… Անսովոր տարի էր բոլորի համար։ Աշխարհի առաջնությունն ազդում է շատ բաների վրա, հատկապես, եթե հաշվի առնենք նման մրցաշրջանը: Սա արդարացում չէ, քանի որ շատերն են խաղացել Աշխարհի առաջնությունում, բայց ընդհանուր առմամբ Աշխարհի առաջնությունն ազդել է առաջնությունում և Չեմպիոնների լիգայում խաղամակարդակի վրա»,- Մեսսիին մեջբերում է beIN Sport-ը, փոխանցում է armsport.am-ը:

Քաղաքականություն

Պատահարներ