«Ռեալ»-ի և ՊՍԺ-ի միջև Մբապեի տրանսֆերի շուրջ բանակցությունների մանրամասներ են հայտնի դարձել

Համացանցում հայտնի են դարձել ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի տրանսֆերի շուրջ Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի միջև բանակցությունների մանրամասները։ Այս մասին Twitter-ում գրել է El Debate-ի թղթակից Թոմաս Գոնսալես Մարտինը։

Լրագրողի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի մայրը մի քանի ամիս «գաղտնի բանակցություններ» է վարում փարիզեցիների հետ։ Նա նաև դիմել է Քաթարի էմիրին, որպեսզի հնարավորինս շուտ փակի մադրիդյան ակումբ տեղափոխվելու հարցը, գրում է lenta.ru-ն։

Սակայն առայժմ հայտնի է, որ «Ռեալը» պատրաստ է տրանսֆերի համար վճարել առավելագույնը 200 + 20 միլիոն եվրո, իսկ ՊՍԺ-ն նրա համար պահանջում է 250 + 50 միլիոն եվրո։ Նշվում է, որ բանակցությունները շարունակվում են։

Հունիսի 12-ին L'Equipe-ը գրել էր, որ Մբապեն ՊՍԺ-ի ղեկավարությանը հայտնել է, որ հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը մինչև 2025 թվականը: Նշվում էր, որ փարիզցիները կփորձեն վաճառել խաղացողին 2023 թվականի ամռանը, որպեսզի նա չհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։

Մբապեն ՊՍԺ-ի կազմում հանդես է գալիս 2018 թվականից։ Հարձակվողի գործող համաձայնագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ: 2022 թվականի գարնանը Մադրիդի «Ռեալն» արդեն փորձել էր ձեռք բերել ֆուտբոլիստին, սակայն նա մնաց ՊՍԺ-ում։

Քաղաքականություն

Պատահարներ