ԱՄՆ-ի ոստիկանները գտել են գողացված դինոզավրին

ԱՄՆ-ի Սիու Ֆոլս նահանգի ոստիկանները ստիպված են եղել դառնալ դինոզավրերի որսորդներ և փնտրել մեծ մողեսի տեսքով արձանը, որը գողացել են Արվեստի և գիտության կենտրոնի շենքից։ Այս մասին հայտնում է 120․su-ն։

 

Նշվում է, որ անվտանգության տեսախցիկների կադրերի օգնությամբ ոստիկանները ոչ միայն հիացել են երեք կասկածյալներով, այլև պարզել են նրանց ճանապարհը դեպի բնակարան։ Երբ ոստիկանները սեղմել են դռան զանգը, նրանք նույնիսկ ստիպված չեն եղել որևէ բան ապացուցել՝ գողացված դինոզավրը սենյակում է եղել և դա անհնար էր չնկատել:

 

Հայտնի է, որ գողերը՝ որոնցից ավագը 19 տարեկան է, իսկ փոքրը՝ անչափահաս, բերման են ենթարկվել։ Իսկ Արվեստի և գիտության կենտրոնի աշխատակիցներն այժմ մտածում են, թե ինչպես պաշտպանել վերադարձված դինոզավրին հնարավոր հետագա հանցավոր ոտնձգություններից։
 

Քաղաքականություն

Պատահարներ