Ինքնասպան է եղել ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Սեդովը

Ինքնասպան է եղել ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն, Ղազախստանի հավաքականի նախկին առաջատար Վլադիմիր Սեդովը։ Տեղեկությունը հաղորդել է Ղազախստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 

 

Նշվում է, որ Վլադիմիր Սեդովը 35 տարեկան էր։

 

Նա հանդես էր գալիս 94 կգ քաշային կարգում և նվաճել էր 2009թ․ աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

 

2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերից առաջ վերստուգվել էր նրա դպոինգ թեստի նմուշը, որը հանձնել էր 2008թ․ Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ։ Նմուշի մեջ հայտնաբերվել էր արգելված խթանիչ՝ ստանոզոլ։ 2008-2016 թվականներին Վլադիմիր Սեդովի գրանցած բոլոր արդյունքները չեղարկվել էին։

Քաղաքականություն

Պատահարներ