ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ տեսք ունի Opel-ի թարմացված տարբերանշանը

Գերմանական Opel մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է թարմացված տարբերանշանը, որը պահպանել է իր հիմնական տարրը՝ կայծակի նշանը։ Ընդհանուր առմամբ, տարբերանշանն ավելի մինիմալիստական տեսք ունի՝ գծերն ավելի բարակ են դարձել։ Այն ստացել է Opel Compass անվանումը:

Թարմացված տարբերանշանը մեքենաների վրա կհայտնվի 2024 թվականին։

Ընկերության գործադիր տնօրեն Ֆլորիան Հյութլի խոսքով՝թարմացված տարբերանշանը ոչ միայն խորհրդանշում է հավատարմությունը նորարարությանը, այլև «արտահայտում է մինչև 2028 թվականը Եվրոպայում ամբողջովին էլեկտրական բրենդ դառնալու հավակնություն»:

2021 թվականին Opel-ը հայտարարել էր մեքենաների տարբերանշանները QR կոդերով փոխարինելու մտադրության մասին։ 

Քաղաքականություն

Պատահարներ