ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Յուրիկ Հովեյան՝ Եվրոպայի չեմպիոն, Վիգեն Նազարյանը՝ արծաթե մեդալակիր․ Երիտասարդական ԵԱ

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Յուրիկ Հովեյանը կամային հաղթանակով նվաճեց ոսկե մեդալ: 63 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովեյանը մրցեց Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երյոմենկոյի հետ եւ հաղթեց վերջին միավորի առավելությամբ՝ 5:5 հաշվով:

 

Երիտասարդների աշխարհի չեմպիոն Վիգեն Նազարյանը արծաթե մեդալ նվաճեց Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Հայ ըմբիշը 87 կգ քաշային կարգի եզրափակիչում համառ պայքարում 4:5 հաշվով պարտվեց  Վրաստանի ներկայացուցիչ Աչիկո Բոկլվաձեին:
 

Հայաստանի թիմի կազմում բրոնզե մեդալակիր է դարձել Հոմերոս Առաքելյանը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը հաղթեց  թուրք մրցակցին:

Քաղաքականություն

Պատահարներ