Մոուրինյոն որակազրկվել է Իտալիայի առաջնության 10 խաղով

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է Իտալիայի առաջնության 10 խաղով, հաղորդում է gianlucadimarzio.com-ը։ 

 

Նշվում է, որ նման որոշում է ընդունել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դատարանը։ Նա ստիպված կլինի վճարել նաև 50 հազար եվրո տուգանք։ 

 

Իտալիայի առաջնության «Մոնցա» - «Ռոմա» (1:1, մայիսի 3) հանդիպման ժամանակ Մոուրինյոն հանդիպման մրցավար Դանիելե Կիֆիին մեղադրել էր ոչ պրոֆեսիոնալ մրցավարության մեջ։

 

«Իմ կարիերայում տեսած վատագույն մրցավարի օրոք խաղալը ծանր է։ Ես շատ մրցավարների եմ տեսել, սակայն այսպիսի բան չէի տեսել»,- հանդիպումից հետո հայտարարել էր Մոուրինյոն։

 

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Մոուրինյոն որակազրկել էր նաեւ եվրագավաթային չորս խաղով այն բանից հետո, երբ Եվրոպայի լիգայի եզրափակիչից հետո անպատվել էր մրցավարներին։ 

Քաղաքականություն

Պատահարներ