ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրեթե 4կմ խորությունից բարձրացվել են «Տիտան» բաթիսկաֆի խորտակված բեկորները

Համացանցում հայտնվել է «Տիտանիկի» մոտ խորտակված բաթիսկաֆի բեկորների տեսանյութը: Հայտնում են տելեգրամյան ալիքները:

 

Գրեթե 4 կիլոմետր խորությունից բարձրացված «Տիտան»  բաթիսկաֆի խորտակված բեկորները հասցվել են Կանադայի առափնյա պահպանության նավամատույց։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անձնակազմի հինգ անդամների դիակները դժվար թե գտնվեն նման խորության վրա առհելի ճնշման պատճառով։

 

Հիշեցնենք` «Տիտան» բաթիսկաֆի մեջ եղել են բրիտանացի միլիարդատեր Համիշ Հարդինգը, պակիստանցի գործարար Շահզադա Դավուդը և նրա որդին՝ ֆրանսիացի օվկիանոսագետ Փոլ-Անրի Նարջեոլը, OceanGate-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Սթոքթոն Ռաշը: ԱՄՆ առափնյա պահպանությունը հաստատել է, որ անհետացած «Տիտան» բաթիսկաֆի անձնակազմի հինգ անդամները մահացել են «աղետալի ներպայթման» պատճառով։

Քաղաքականություն