ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՍԱՏՄ-ն մինչ օրս չի պարզել՝ որն է հավի մսում սալմոնելայի առաջացման պատճառը, բայց կասեցումները վերացրել է. Hetq

Հունիսի 2-ին «Հետք»-ը ներկայացրել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ զուգահեռ արված տեղական հավի մսի լաբորատոր փորձաքննության արդյունքները, ըստ որի՝ «Գետամեջ» և «Արաքս Թռչնաֆաբրիկա»-ի պաղեցված հավերի մեջ հայտնաբերվել էր սալմոնելա։ 

 

Այս երկու ընկերությունների գործունեությունը ՍԱՏՄ-ն ժամանակավորապես կասեցրել էր։ Վերջերս էլ՝ այդ կասեցումները վերացվել էին։

Ո՞րն էր սալմոնելայի առաջացման պատճառը. թռչուննե՞րն էին հիվանդ, թե՞ միսն աղտոտվել էր սպանդի, փաթեթավորման կամ վերամշակման փուլերում։ Այս հարցին չեն ցանկանում պատասխանել երկու արտադրողները, իսկ ՍԱՏՄ-ն ասում է, որ վերահսկողության տվյալների ամփոփումից հետո միայն կհստակեցվի սալմոնելայի առաջացման պատճառը։

 

Լրատվամիջոցը կրկին անդրադարձել է թեմային  և նշել է․ «Մինչդեռ մինչև հարուցչի պատճառը չպարզվեր ու չվերացվեր, արտադրամասը որևէ տեսակի գործունեություն ծավալելու իրավունք չուներ, սակայն թե’ «Գետամեջ», թե’ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն շարունակել և շարունակում են աշխատել՝ առանց սալմոնելայի առաջացման հստակ պատճառը պարզելու։


«Գետամեջ» և «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունների գործունեության կասեցման որոշումներից հետո և ընթացքում մեր ընթերցողները պարբերաբար լուսանկարներ էին ուղարկում, որտեղ երևում էր, որ այս երկու ընկերության ապրանքներն շարունակում են վաճառվել խանութներում»։

Քաղաքականություն