Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել կիսաեզրափակիչ. երիտասարդական ԵԱ

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում ազատոճային Անդրանիկ Ավետիսյանը, քառորդ եզրափակիչում 10։4 հաշվով հաղթելով ադրբեջանցի Ռամիկ Հեյբաթովին, դուրս եկավ կիսաեզրափակիչ։

 

Նա 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով հաղթել էր իսրայելցի Ռոնին Կոլեսնիկին։

 

Մրցումային օրը Հայաստանի հավաքականի կազմում գորգ դուրս եկան 5 ըմբիշ։

 

Հարություն Հովհաննիսյանը(57կգ), Դավիթ Մարգարյանը(70կգ), Նարեկ Գրիգորյանը (79կգ) և Գուրգեն Սիմոնյանը(97կգ) պարտվեցին նախնական փուլում, բայց եթե նրանց հաղթող ըմբիշները հասնեն եզրափակիչ, մեր մարզիկները բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանան։

Քաղաքականություն

Պատահարներ