Հայաստանում կրկին անձրևներ են լինելու

Հունիսի 30-ին, հուլիսի 1-ի և 4-ի ցերեկը՝ Հայաստանի առանձին շրջաններում, հուլիսի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։

 

Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 1-ին առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև՝ նույնքանով կբարձրանա։

 

Երևանում հունիսի 30-ի երեկոյան ժամերին, հուլիսի 1-ի գիշերը սպասվում է, հուլիսի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

 

Հուլիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Արցախում վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։

Քաղաքականություն