Մեսսին ցանկանում էր վերադառնալ «Բարսելոնա». Լապորտա

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոստացել է, որ ակումբը հրաժեշտի հանդիպում կկազմակերպի թիմի նախկին խաղացող, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի համար։

 

«Մեսսին ցանկանում էր վերադառնալ «Բարսելոնա»։ Նա շատ ծանր փուլ էր ունեցել Փարիզում, եւ նրա հայրն ասաց, որ Լեոն չի ցանկանում դարձյալ նման ճնշման տակ ընկնել։ Մենք հարգում ենք Մեսսիի որոշում։ «Բարսելոնան» միշտ կլինի նրա տունը։

 

Ցավում եմ, որ ամեն ինչ այսպես դասավորվեց, բայց ակումբի նախագահի համար առաջին տեղում «Բարսելոնան»,- ասել է Լապորտան: 

 

Մեսսին կարիերան կշարունակի ամերիկյան «Ինտեր Մայամիում»։

Քաղաքականություն

Պատահարներ