ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ծեծ՝ քաղաքական հարցերի պատճառով․ տուժողը ռուս հայտնի հաղորդավարուհի է

Դաժան ծեծ՝ քաղաքական հարցերի պատճառով։ Հաղորդավարուհի և դերասանուհի Տատյանա Վինոգրադովան մեղադրել է իր ուկրաինացի ընկերոջն՝ իրեն ծեծի ենթարկելու մեջ: Այս մասին հաղորդում են թելեգրամյան ալիքները։ 

 

Դերասանուհու խոսքով՝ իրենց մոտ հաճախ են քաղաքական վեճեր եղել։

 

Նշվում է, որ օրեր առաջ՝ հուլիսի 10-ին, Տատյանան նշել է իր ծննդյան տարեդարձը։ Սակայն տոնը դարձել է իսկական մղձավանջ։ 

 

 

Տատյանայի խոսքով ՝ ծննդյան խնջույքի ժամանակ հարբած ընկերը՝ Սերգեյն անհետացել է։ Աղջիկը գնացել է նրան փնտրելու և գտել իրենց իսկ տանը։ Տղամարդը հայտարարել է, որ տանը գտել է իր «դավաճանության հետքերը» և բռունցքներով հարձակվել աղջկա վրա։

 

Հաղորդվում է նաև, որ Տատյանան ասել է՝ նախկինում հաճախ են լարված քաղաքական վեճեր ունեցել, սակայն տղամարդն իրեն ծեծի չի ենթարկել։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ