Դմիտրի Գունկոն՝ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն ճանաչվել է Հայաստանի պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Fastex» անվանակարգում քվեարկության արդյունքները:

Գունկոն քվեարկության արդյունքում հավաքել է 86 միավոր։

 

Երկրորդ հորիզոնականը 67 միավորով զբաղեցրել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: Երրորդ տեղում «Ալաշկերտը» գլխավորող Վահե Գևորգյանն է`24 միավոր։

 

Հիշեցնենք, որ հունիսի 2—ին Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Ուրարտուն» Եվգենի Ցիմբալյուկի գոլի շնորհիվ մրցակցի հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Փյունիկին» ու նվաճեց ՀՊԼ–ի չեմպիոնի կոչումը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ