Հայտնի է` ով է ճանաչվել Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն դարձել է Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան։

Քվեարկության արդյունքում ֆուտբոլիստը հավաքել է 63 միավոր։

 

48 միավորով երկրորդ հորիզոնականում է հայտնվել Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:

26 միավորով երրորդ տեղում է «Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն:

 

26 միավոր է հավաքել նաև «Փյունիկի» մեկ այլ հարձակվող Լուկա Յուրիչիչը, սակայն Օտուբանջոն առաջ է անցել իր թիմակցից քվեարկության ընթացքում առաջին հորիզոնականում ավելի շատ նշվելու շնորհիվ:

 

Հիշեցնենք, որ Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն էլ ճանաչվել է Հայաստանի պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ։

Քաղաքականություն

Պատահարներ