Մեսսին Մայամիի «Ինտերից» կստանա տարեկան 50-60 միլիոն դոլար

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Մայամիի «Ինտերից» կստանա տարեկան 50-60 միլիոն դոլար։ Այս մասին կիրակի հայտնել է ամերիկյան ակումբի ղեկավար Խորխե Մասը։ 

«Մեսսին կարող է MLS-ը վերածել աշխարհի երկու կամ երեք ամենամեծ լիգաներից մեկի։ Կարծում եմ, որ նա ցանկանում է իր հետքը թողնել և կարող է դա անել նաև ֆուտբոլից դուրս: Երբ նա թոշակի անցնի, մասնաբաժին կունենա ակումբում»,- Մասի խոսքը մեջբերում է Marca թերթը: 

Ինչպես հաղորդում է Sport-Express-ը, ամերիկյան ակումբը ցանկանում է առավելագույնս օգտագործել աստղային խաղացողների տրանսֆերները: 

Ինքը՝ ֆուտբոլիստը, անցումը բացատրել է «Եվրոպան լքելու, ուշադրության կենտրոնից դուրս գալու և իր ընտանիքի մասին ավելի շատ մտածելու» ցանկությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ