Իրանի արտգործնախարարը մեկնել է Ադրբեջան

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մեկնել է Ադրբեջան։ Այս մասին հայտնել է երկրի ԱԳ նախարարությունը։
 

Աբդոլլահիանը Բաքվում կմասնակցի Չմիավորման շարժման անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
 

Իրանցի նախարարի այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։

Քաղաքականություն

Պատահարներ