Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ի ուշ երեկոյան, 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

 

Քամին՝ արևելյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-7-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

 

Երևան քաղաքում՝

Հուլիսի 4-ի երեկոյան ժամերին սպասվում է, 5-ի, 8-9-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հուլիսի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

Քաղաքականություն