Աբդոլլահիանը և Ալիևը հանդիպել են․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են մոտ ժամանակներս Իրանի տարածքով դեպի Նախիջևան միջանցքի ակտիվացման մասին, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Իրանի ԱԳ նախարարին։
 

«Սա կնպաստի հաղորդակցության ոլորտում իրանա-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը։ Կարելի է ասել, որ այդ միջանցքը շատ կարևոր դեր կխաղա Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապելու գործում։ Մենք շատ լայն քննարկումներ ենք անցկացրել նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ տարածաշրջանում կոմունիկացիաների բացման վերաբերյալ», – հայտարարել է Աբդոլլահիանը։
 

Հիշեցնենք, որ Թեհրանը և Բաքուն 2022 թվականի մարտի 11-ին հուշագիր են ստորագրել Իրանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության ստեղծման մասին։

Քաղաքականություն

Պատահարներ