Ճապոնիայում «Թումո» կենտրոններ կբացվեն. Հակոբ Արշակյան

Ճապոնիայում 3 «Թումո» կենտրոն կբացվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

 

Նա ֆեյսբուքյան էջում գրել է, որ դեռ 2022 սեպտեմբեի 27-29-ը Ճապոնիայի թվայնացման նախարար Տարո Կոնոյի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ճապոնիայում «Թումո» կենտրոն հիմնելու ուղղությամբ աշխատանքներ տանելու մասին։

 

Հիմա արդեն այցի ու պայմանավորվածության արդյունքը կա։

 

«Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանն ու Գունմայի փոխմարզպետ Կեիչի Ուրուգան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` Ճապոնիայի Մաեբասի, Տակասակի և Կուսացու քաղաքներում «Թումո» կենտրոններ և տուփեր բացելու վերաբերյալ»,– գրել է Արշակյանը:

 

Նշենք, որ «Թումոն» նորարար կենտրոն է` բաց մեդիա–ստուդիայով, Երևանում բացվել է 2011 թվականի օգոստոսին։ Կենտրոնը 12-18 տարեկան դեռահասների համար ՏՏ ոլորտի պրակտիկ արտադպրոցական ծրագիր է ներկայացնում։ Ավելի ուշ նման կենտրոններ բացվեցին Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում։

Քաղաքականություն

Պատահարներ