Իրանը միշտ դեմ է եղել տարածաշրջանում սահմանների փոփոխությանը․ Աբդոլլահիան

Իրանը միշտ դեմ է եղել տարածաշրջանում սահմանների փոփոխությանը և աջակցում է Հարավային Կովկասում վեճերի խաղաղ կարգավորմանը: Այս մասին Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
 

Աբդոլլահիանը նշել է, որ այսօր Ալիևի հետ ունեցած հանդիպման ժամանակ համոզվել է, որ ադրբեջանական կողմը «հավատարիմ է» եռակողմ հայտարարության կյանքի կոչմանը։ Մասնավորապես կողմ է կապի և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը:
 

«Այս տարածաշրջանը տարանցիկ մեծ ներուժ ունի։ Իրանն աջակցում է համագործակցությանը այս նպատակի և ներուժի իրացման համար»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարը:

Քաղաքականություն

Պատահարներ