Կիևում Վրաստանի դեսպանը վաղը կլքի Ուկրաինան

Կիևում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին հայտարարել է, որ հուլիսի 6-ին կլքի Ուկրաինան։ Այս մասին գրում է ТАСС-ը։

 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել էր երկրի ԱԳՆ-ին զանգահարել Վրաստանի դեսպանին և հրաման տալ 48 ժամվա ընթացքում լքել երկիրը։ 

 

Պատճառը Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Սաակաշվիլիի դատավարությանը հյուծված ներկայանալն էր։ Զելենսկին պաշտպանել է Վրաստանի նախկին առաջնորդին և Ուկրաինայի գործընկերներին հորդորել է անել նույնը։

 

Քաղաքականություն

Պատահարներ