Լուիս Էնրիկեն դարձել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ

Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն ստանձնել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչի պաշտոնը: Իր պաշտոնում նա փոխարինել է Քրիստոֆ Գալտիերին, ում հետ թիմը չեմպիոն դարձավ նախորդ մրցաշրջանում։ Այս մասին հայտնում է ՊՍԺ-ի կայքը։ 

Լուիս Էնրիկեի հետ պայմանագիրը նախատեսված է երկու տարով։ «Ուրախ եմ գալ Փարիզ՝ այստեղ նոր փորձ ձեռք բերելու համար: Միշտ հետաքրքիր է հանդիպել նոր մարդկանց, ապրել նոր քաղաքում, նոր լեզու սովորել և, առաջին հերթին, մարզել ՊՍԺ-ին»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։ 

53-ամյա Լուիս Էնրիկեն լքել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում թիմի անհաջողությունից հետո։ Ավելի վաղ՝ 2020 թվականին, Էնրիկեն Իսպանիայի հավաքականին դուրս է բերել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, որից հետո թիմը պարտվել է իտալացիներին։ 

Լուիս Էնրիկեն դարձել է ՊՍԺ-ի չորրորդ մարզիչը վերջին հինգ տարիներին՝ Թոմաս Տուխելից, Մաուրիսիո Պոչետինոյից և Գալտիերից հետո։ Վերջինս ամբողջ մրցաշրջանում աշխատել է ակումբում։ Անցյալ շաբաթվա վերջին նա դարձավ աղմկահարույց սկանդալի հերոս։ Գալտիերին ոստիկանությունը բերման էր ենթարկել ռասիստական ​​գործողությունների կասկածանքով, որոնք կատարվել են նույնիսկ մայրաքաղաք տեղափոխվելուց առաջ՝ Նիցցայի թիմի հետ աշխատելիս։

Քաղաքականություն

Պատահարներ