«Մենք դեմ ենք Հարավային Կովկասում սահմանների փոփոխությանը». Իրանի արտգործնախարար

«Եթե տարածաշրջանում վերականգնվեն տրանսպորտային և հաղորդակցական կապերը, Հարավային Կովկասը կարող է դառնալ աշխարհի 
տարանցիկ կենտրոնը: Բայց, միևնույն ժամանակ, պետք է նշել, որ մենք դեմ ենք Հարավային Կովկասում սահմանների փոփոխությանը»,- այս մասին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ընդգծել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը: 

Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները պետք է շարունակվեն եռակողմ համաձայնագրի համաձայն: 

Եթե ​​տարածաշրջանային հաղորդակցությունները ապաշրջափակվեն, ապա Հարավային Կովկասը բոլոր հնարավորություններն ունի դառնալու աշխարհի տարանցիկ կենտրոնը, կարծիք է հայտնել իրանական դիվանագիտության ղեկավարը։ 

Տարածաշրջանային խնդիրները կարող են լուծվել միայն համագործակցության միջոցով, հավելել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ