ՊՍԺ-ի ղեկավարությունը կարծում է, որ Մբապպեն խաբել է ակումբին

ՊՍԺ-ի ղեկավարությունը դժգոհ է թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի պահվածքից։

 

Ինչպես հայտնում է L’Équipe-ը, ակումբը կարծում է, որ խաղացողը խախտել է իր խոստումը` 2022 թվականին պայմանագիրը երկարաձգելիս։ 

 

Այն ժամանակ խաղացողը վստահեցրել է, որ չի հեռանա ակումբից ազատ գործակալի կարգավիճակով: Դրանով պայմանավորված ակումբը որոշել է կարճաժամկետ պայմանագիր կնքել Մբապպեի հետ և չի պնդել պարտադիր երեք տարվա պայմանագիր։

 

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը 43 խաղում դարձել է 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ ՊՍԺ-ի հետ Մբապպեն հինգ անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունը, երեք անգամ՝ Ֆրանսիայի գավաթը։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի հարձակվողը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն 224 միլիոն եվրո + 56 միլիոն եվրոյի դիմաց։

Քաղաքականություն

Պատահարներ