ՊՍԺ-ն խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչի հետ. պաշտոնական

«Պարի Սեն Ժերմենը» խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի հետ։ Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։

 

«Պարի Սեն Ժերմենի» ամբողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում Քրիստոֆ Գալտիեին և նրա օգնականներ Թիերի Օլեքսիակին և Ժոաո Սակրամենտոյին իրենց պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար ողջ մրցաշրջանի ընթացքում և մաղթում ամենայն բարիք հետագա կարիերայում»,- ասվում է ՊՍԺ-ի հայտարարության մեջ։

 

Քրիստոֆ Գալտիեն գլխավորել է ֆրանսիական ակումբը 2022 թվականի հուլիսի 5-ին։ Նրա գլխավորությամբ «Պարի Սեն Ժերմենը» նվաճել է Լիգա 1-ի 11-րդ տիտղոսը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն զիջել է «Բավարիային»՝ դուրս մնալով հետագա պայքարից։

 

Նախկինում 56-ամյա մասնագետն աշխատել է «Նիցայում», իսկ մինչ այդ աշխատել է «Լիլում», «Սենտ Էտյենում» և ֆրանսիական այլ ակումբներում։ ՊՍԺ-ում նրան փոխարինելու է իսպանացի մարզիչ Լուիս Էնրիկեն:

Քաղաքականություն

Պատահարներ