Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Ինչպես հաղորդում է Կրեմլի կայքը, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով անարգել տրանսպորտային կապի ապահովման հարցեր։

Ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի հետևողական իրականացման հիմնարար նշանակությունը։

Պուտինը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի մշակման գործում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։

Քաղաքականություն

Պատահարներ