Թբիլիսին բացառում է Սաակաշվիլիի ազատ արձակման հարցով Կիևի հետ խորհրդակցությունների անցկացումը

Թբիլիսին բացառում է Սաակաշվիլիի ազատ արձակման հարցով Կիևի հետ խորհրդակցությունների անցկացումը, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։

 

Երկուշաբթի օրը Սահակաշվիլին, 2007 թվականին ցույցը ցրելու գործով լսումների ժամանակ, իշխանություններին կոչ է արել ներողություն խնդրել իրենից իր ֆիզիկական վիճակի համար, որն ըստ նրա՝ վատացել է բանտում։ Կիևը Վրաստանի դեսպանին առաջարկել է հեռանալ Ուկրաինայից։

 

«Իհարկե, Սահակաշվիլիի վերաբերյալ (Կիևի հետ) կոնսուլտացիաներ չեն լինի: Այս համատեքստում որևէ խորհրդակցություն բացարձակապես բացառված է»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Քաղաքականություն

Պատահարներ