«Տրամաբանական հարց է ծագում, թե որտեղից ընդդիմադիրներին նման վստահություն, որ պատերազմ չի լինելու». Տարոն Չախոյան

Երբ կարկառուն ընդդիմադիրները հայտարարում են, թե պատերազմ չի լինելու, հարց է ծագում, թե որտեղից նրանց այդ տեղեկատվությունը։ Նման հարցադրում է «Ֆեյսբուք»-ի իր էջում արել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով. «Հայաքվե» կոչված նախաձեռնության համանախաձեռնող Արամ Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ պատերազմ չի լինելու։ 

 

Տրամաբանական հարց է ծագում, թե որտեղից ընդդիմադիրներին նման վստահություն, որ պատերազմ չի լինելու։ Կարելի է ենթադրել, թե անձամբ Ալիևից են տեղեկացել։

 

Ինչ վերաբերում «Հայաքվե» կոչված նախաձեռնությանը, ապա այն միտված է Հայաստանին նոր պատերազմի մեջ ներքաշելուն ու ՀՀ պետականությունը վտանգելուն։

 

Մի կողմից հանրության գլխի տակ փափուկ բարձ են դնում, թե պատերազմ չի լինելու, մյուս կողմից «Հայաքվե» նախաձեռնությամբ ԼՂ խնդիրը վերածում են տարածքային վեճի՝ եթե չես ճանաչում ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ տարածքային պահանջներ ունես Ադրբեջանից, ինչն էլ նոր պատերազմի հիմք է Ադրբեջանի համար։

 

Այնինչ ԼՂ խնդիրը երբեք տարածքային վեճ չի եղել, եղել է ԼՂ հայերի իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքի ու անվտանգության խնդիր։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ