Վիլնյուսի գագաթնաժողովում Ուկրաինան «շատ» կստանա, բայց ոչ այն առավելագույնը, որն ակնկալում է. Լիտվայի նախագահ

Հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները չեն հիասթափեցնի Ուկրաինային և կտան «սովորականից ավելին», ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան լիտվական LRT հեռուստաալիքին։

Նա վստահություն է հայտնել, որ հնարավոր կլինի համաձայնության գալ Կիևի նկատմամբ համապատասխան պարտավորությունների շուրջ՝ չնայած դաշինքի երկրների միջև այս առնչությամբ ներկայումս ընթացող ինտենսիվ քննարկումներին։

«Այո, իսկապես... որոշ հարցեր դեռ լուծված չեն»,- ասել է Լիտվայի նախագահը։ Նաուսեդան նաև ասել է, որ Ուկրաինան «շատ» կստանա Վիլնյուսի գագաթնաժողովում, բայց ոչ այն առավելագույնը, որն ակնկալում է։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակն ասել էր, որ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կգա միայն այն դեպքում, եթե Կիևը ստանա դաշինքին միանալու իր դիմումի պատասխանը։


 

Քաղաքականություն

Պատահարներ